Երգչուհի Փինքը ակուստիկ ֆոլկ ալբոմ կթողարկի կանադացի ռոք երաժիշտ Դալլաս Գրինի հետ, հաղորդում է The Guardian-ը:

You+Me դուետն իր ռելիզը կթողարկի հոկտեմբերի 14-ին: Փինքն ու Գրինը իրենց դեբյուտը նկարագրում են որպես «կրքոտ նախագիծ»:

Ալբոմն իր մեջ կընդգրկի 10 երգ: