Ռուսաստանն ու Իրանն այժմ քննարկում են «նավթ էլեկտրակայանի դիմաց» ձևաչափով գործարքը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում անելով Թեհրանում անցկացվող բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներին:
Քննարկվող պայմանագրի առաջին փուլի արժեքը կարող է կազմել մինչև 5 միլիարդ դոլար, հայտնում է աղբյուրներից մեկը: Նավթի առաջին մատակարարումների վճարի դիմաց ամենայն հավանականությամբ մինչև 2017 թվականն Իրանում կգործարկվի 7 ջերմային էլեկտրակայանների կառուցման «Технопромэкспорт»-ի նախագիծը:
Իրանը պատրաստ է մատակարարել օրական մինչև 500 հազար բարել նավթ՝ ռուսական ապրանքների և սարքավորումների դիմաց, իսկ Մոսկվան վերավաճառել իրանական նավթը, օրինակ, Չինաստանին: