Գիտնականները Կամերունի լեռներում ծաղկի տեսակ են հայտնաբերել, որի ծաղիկը վերև է թեքված եղել: Նրանց սկզբում չի հաջողվել հասկանալ թռչնի փոշոտման ձևը, այդ իսկ պատճառով գիտնականները որոշել են մի քանի օր հետևել Impatiens frithii կոչվող այս բույսին, հաղորդվում է Current Biology ամսագրում հրապարակված հոդվածում:
Պարզվել է, որ երբ թռչուններն իրենց կտուցները մտցնում են ծաղկի մեջ, այն փոքր պտույտ է գործում, որի շնորհիվ էլ տեղի է ունենում փոշոտումը:
Ծաղիկն աճում է փոքր ծառերի վրա կամ ներքևի ճյուղերին: Հետագա ուսումնասիրությունները կարող են նաև տվյալներ հաղորդել ծաղկի անցած էվոլյուցիայի և ապագայի մասին: