Քիչ առաջ ավարտվեց Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2015 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բելառուս հանդիպումը:

Աղվան Պապիկյանը 61-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Անտոն Սարոկան հավասարեցրեց հաշիվը 72-րդ րոպեին: 90-րդ րոպեին Դավիթ Հակոբյանը խփեց հաղթական գոլը և Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց 2:1 հաշով:

«Երկրորդ խաղակեսում երկու գոլ խփեցինք, երևի դա է պատճառը, որ Ձեր կարծիքով մենք երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք խաղում, բայց կարծում եմ մենք առաջին խաղակեսում էլ ունեինք առավելություն: Համաձայն եմ, որ ծանր սկսեցինք հանդիպումը: Խոշոր հաշվով պարտությունից հետո, բնական է, որ հեշտ չէր լինելու այս խաղում միանգամից մաքսիմալ արագություն զարգացնել»,- ասել է մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խաղից հետո

Սակայն ցավով ենք նշում, որ Հայաստանի Մ 21 տարեկանների հավաքականը լքում է Եվրոպայի երիտասարդական առաջնությանունը: