Շակիրան և Պիկեն արդեն գիտեն իրենց երեխայի սեռը: Ինչպես պարզվել է, զույգը որդի է ունենալու. կարծես թե Շակիրայի՝ անձնական ֆուտբոլային թիմ ունենալու երազանքն ի կատար է ածվում, հայտնել է Hellomagazine-ը:

37-ամյա Շակիրայի մայրը՝ Նիդիան, և հայրը՝ Ուիլյամը, խոսել են ամսագրի թղթակցի հետ իրենց դստեր՝ որդի ունենալու մասին:

«Մենք այնքան երջանիկ ենք: Նա կրկին որդի է ունենալու: Միլանն արդեն եղբայր ու խաղընկեր կունենա»,- երջանկությամբ հայտնել են նրանք:

«Մենք դեռ գաղափար չունենք անունների մասին»,- ավելացրել են նրանք:

Նշենք, որ Շակիրան և կատալոնական Բարսելոնայի պաշտպան Պիկեյի առաջնեկը ծնվել էր 2013 թվ. հունարին, իսկ երկրորդ զավակին սպասելու մասին Շակիրան թվիթ էր արել իր 27 միլիոն ընթերցողներին այս տարվա օգոստոսին: