Грузия Олнайн կայքի փոխանցմամբ` Վրաստանում նախարարների աշխատավարձը կպակասեցնեն 12 տոկոսով:

Ինչպես հայտնում են Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մամլո ծառայությունից, նախարարների աշխատավարձների համար բյուջեից ավելի քիչ միջոցներ կծախսվեն` համեմատած այլ տարիտերի հետ, և այդ տեղեկատվությունը կլինի բացարձակ թափանցիկ հասարակության համար:

«Կառավարությունը հրաժարվում է նախկին իշխանության հաստատած կանոնակարգից, երբ նախարարները ամիսը մի կամ մի քանի անգամ իրենք իրենց հավելավճար էին գրում: Նախարարն ամեն ամիս հավելավճարներով ստանալու է 6300 լարի»,- գրված է հաղորդագրության մեջ:

Հայտնում են նաև, որ հավելավճար հատկացնելու են միայն տարին մեկ անգամ: