«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Հովիկ Աբրահամյանն այցելեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն և տնօրեն Հայրապետ Գալստյանին պարգևատրեց վարչապետի հուշամեդալով: Երեկ էլ վերջինին մեդալ է տվել կաթողիկոսը: Առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ վրդովված են այս մեդալներից:

Կենտրոնն իրականում անմխիթար վիճակում է, և Հայրո Միխայլովիչը հպարտանալու ոչինչ չունի:

Կառավարության մեր աղբյուրներն ասացին, որ սրանք ավելի շատ հրաժեշտի ժեստեր են, քանզի չի բացառվում, որ առաջիկայում կենտրոնի տնօրենը կենսաթոշակի գնա: Այժմ քննարկում են հարմար թեկնածուի հարցը»։

Մանրամասները կարդացեք թերթի այսրվա համարում: