«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը ցանկանում է իրեն խորհրդական նշանակել ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ): Չնայած այսօրվա դրությամբ Գալուստ Սահակյանը մեկ գլխավոր և 6 «շարքային» խորհրդական ունի, բայց, այնուամենայնիվ, որոշվել է Լ. Սարգսյանին ևս աշխատանքի «տեղավորել»: Մեզ տեղեկություններ հասան նաև, որ Լևոն Սարգսյանն արդեն իր շրջապատում հայտարարել է, թե շուտով Ազգային ժողով է վերադառնալու:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից պարզել արդյոք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ: Մեր զրուցակիցն ասաց, որ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում. «Ճիշտ կլինի հարցն ուղղեք Գալուստ Սահակյանին»: Դա էլ առայժմ չհաջողվեց»։

Մանրամասները՝ թերթի համարում: