«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի քննարկումների արդյունքում վերջնական ընտրությունը կանգ է առել խորհրդարանական համակարգի վրա. լրագրողների հետ հանդիպմանը երեկ հայտարարել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը: Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 19, 20, 21-ին Փարիզում՝ Վենետիկի հանձնաժողովում տեղի կունենան ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներ: Այնուհետև, հոկտեմբերի 15-ին, հայեցակարգը կներկայացվի Սերժ Սարգսյանի հաստատմանը: Ինչու ՀՀԿ-ն փոխեց իր որոշումը, և ինչպես վտանգավոր մոդելը դարձավ անվտանգ՝ զրուցեցինք ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ։

- Նախկինում հրաշալի քառյակի բոլորը ուժերը նույնպես պայքարում էին կառավարման այս մոդելի հաստատման համար, մինչդեռ ՀՀԿ-ն համառորեն մերժում էր՝ այն վտանգավոր համարելով, ի՞նչ փոխվեց այս ընթացքում։

- Նախ, այդպիսի քննարկումներ, ինչքան որ ես հիշում եմ, չեն եղել, որ ՀՀԿ-ն մերժի, իսկ ես երկարակյաց եմ այդ կուսակցության մեջ, բայց ընդդիմադիր կամ ոչ իշխանական շատ ուժեր ժամանակին պահանջում էին, որպեսզի անցնենք խորհրդարանական կառավարման համակարգին։ Երբ այդ հեղինակային իրավունքը ՀՀԿ-ն վերցրեց իր վրա և ներդրեց սահմանադրական բարեփոխումներում, բոլորը միանգամից դարձան նախագահականի կողմնակիցներ։ 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: