Իրադարձությունները տարածաշրջանում հանգեցնում են այն մտքին, որ Ստեփանակերտի օդանավակայանն այնուամենայնիվ կշահագործվի: Այս մասին Vesti.Az-ի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ, Գլոբալիզացիայի եւ հասարակական շարժումների ինստիտուտի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վասիլի Կոլտաշովը:

«Բաքվի արձագանքը սրան քննադատական կլինի: Բայց դրա սրությունը Վրաստանում փոփոխությունների և Ռուսաստանի դիրքորոշման հստակության ֆոնին,դժվար թե շատ բան կարողանա փոխել: Ավելի շուտ, Բաքուն, թեկուզ ժամանակավորապես, պետք է ընդունի ստեղծված իրավիճակը», -կարծում է նա:

Ըստ վերլուծաբանի` ղարաբաղյան պատերազմի հավանականությունը ցածր է, եթե միայն որոշ թաքնված գործոններ չաշխատեն:

«Ամեն ինչ կմնա զինված չեզոք հավասարակշռության կարգավիճակում: Այսինքն, հակասությունները չեն վերանա: Ադրբեջանին դրել են երբևիցե ամենաբարդ իրավիճակի մեջ», - այս տեսակետն է հայտնել Կոլտաշովը:

Քաղաքագետը ընդգծել է այն փաստը, որ Հայաստանի և Ռուսաստանի մերձեցումը շարունակվում է:

«Արդյունքում` Հայաստանն առավել շատ կարող է ապավինել Մոսկվայի աջակցությանն ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ մասնավոր հարցերում, ինչպիսին է Ղարաբաղում օդանավակայանի բացումը», - ասել է նա: