Ասում են, որ մակարոն բառն առաջացել է շատ վաղուց, երբ ինչ-որ կարդինալ առաջին անգամ տեսնելով այդ ճաշատեսակը բացականչել է. «Օ, մա կարոնի», ասել է թե «Օ, ի՞նչ հրաշալի է»: Ոմանք էլ ապացուցում են, թե հին հույները, հայտնվելով Իտալիայի հարավում ամեն մի զարմանալի ու արտառոց բան կոչել են maccherone բառով, այստեղից էլ առաջացել է մակարոն բառը: «Մալտագլիատի» (Maltagliatti) մակարոնների տեսականին ստեղծվել է դեռ վաղ ժամանակներից 1848 թվականից: Սա մակարոնի մի տեսակ է,որը հայտնի է իտալիայում, այն այսօր իր ամբողջ տեսականիով ներկայանում է հայ սպառողին:
Քանի որ երևանցիների համար արդեն սովորություն է դարձել մեր քաղաքի տրանսպորտային համակարգը տեսնել զարդարված հետաքրքիր լուծումներով և շատերը նույնիսկ մեծ ուշադրություն են դարձնում դրան` ի ուրախություն նրանց պետք է ասենք, որ այսուհետ կարող եք տեսնել նոր ավտոբուսներ` պատկերված մակարոնեղենի այս տեսականիով:
Մալթագլիատի (Maltagliatti) ընկերությունը Հայաստանում դեռ նոր է և հայ սպառողին ներկայանալու բավական մեծ ու լայն հնարավորություն է ընտրել, կատարել է ճիշտ որոշում քանի որ շարժական գովազդը իր լայն հնարավորություններն է ընձեռել ընկերությանը լավագույնս ներկայանալու:
Ընկերությունը համագործակցում է Մոշն Թայմ «Motion Time» ընկրության հետ, որոնք միասին ստեղծել են հետաքրքիր ու չափազանց գեղեցիկ պատկեր: Տնային տնտեսուհիներն իտալական մակարոնեղենի շունչն այսուհետ կզգան ոչ միայն իրենց խոհանոցում այլ նաև փողոցներում քայլելիս ու հասարակական տրանպորտում: