ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետությունում այսօր մեկնարկել է "Պարտապանի և նրա գույքի հետախուզում. ազգային կարգավորում և միջազգային համագործակցություն" թեմայով միջազգային գիտագործնական 5-րդ համաժողովը: Վլադիկավկազ քաղաքում անցկացվող այս կոնֆերանսի աշխատանքները կտևեն սեպտեմբերի 9-11-ը:

Նախորդ համաժողովները տեղի են ունեցել Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Վորոնեժում ու Եկատերինբուրգում և առանձնացել իրենց արդյունավետությամբ: Նշենք, որ սեպտեմբերից 8-ից ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետությունում` ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով:

Համաժողովի բացմանը և հետագա աշխատանքների ընթացքում բանախոսների կողմից պարբերաբար վկայակոչվել է Հայաստանի ԱՆ ԴԱՀԿ ծառայության առաջադեմ փորձը և ընդգծվել, որ այն դրվել է առանձին հարցերի վերաբերյալ այլ երկրներում կատարված օրենսդրական բարեփոխումների հիմքում: Այս համատեքստում կարևորվել է հայաստանյան պատվիրակության անդամների մասնակցությունը նախորդ և ընթացիկ կոնֆերանսներին:

Օրվա երկրորդ կեսին համաժողովն անցկացվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչների համատեղ նախագահությամբ, որի ընթացքում պատվիրակները հանդես են եկել զեկույցներով: Մասնավորապես, ներկայացվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության իրակակիրառ պրակտիկան և կարգավորող օրենսդրությունը, համեմատական վերլուծություններ են անցկացվել այլ երկրներում օրենդրական կարգավորման վերաբերյալ: Պատվիրակները նաև պատասխանել են համաժողովի մասնակիցներին հուզող հարցերին, մեկնաբանություններ տվել քննարկվող խնդիրների վերաբերյալ:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության արտաքին կապերի բաժանմունքի պետ Գոհար Կուրղինյանը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի կողմից պարգևատրվել է պատվոգրով` ռուսաստանյան ծառայություն հետ համագործակցության գործում ունեցած նշանակալի ավանդի համար: