Հայիթիյում տեղի է ունեցել ավտովթար: Ավտոբուսը 60 ուղևորների հետ միասին գլորվել է անդունդը: Նրանցից 23-ը մահացել են իսկ 37-ը վիրավոր են, այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Հայտարարվում է, որ ավտոբուսի անկման պատճառն անհայտ է: Այս պահին վթարի վայրում աշխատում են փրկարարները: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես հայտնում է  Корреспондент.net-ը ավելի վաղ Կորեայում վթարի էր ենթարկվել տուրիստական ավտոբուս, որի պատճառով մահացել էին 6 մարդ, վիրավորվել 36-ը: