Նախագահներ Պուտինն ու Պորոշենկոն գոհ են հրադադարի կանոնների պահպանումից: Նրանք երկուսն էլ գոհունակություն են հայտնել, փաստելով, որ հրադադարի 12 կետերն էլ պահպանվում են, -այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, փաստելով երկու երկրների նախագահների հեռախոսային խոսակցությունը:
«Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությանը՝ երկու նախագահներն էլ դրական են արտահայտվել կանոնների պահպանման մասին, սակայն երկուսն էլ հասկանում են, որ սա բարդ գործընթաց է և ամեն ինչ չէ, որ կարող է հարթ անցնել»,- ասել է Ուշակովը՝ նախագահների խոսակցությունը որակելով հետաքրքիր և բովանդակալից,- այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նա հավելել է նաև, որ Ռուսաստանի՝ Ուկրաինայի հետ խաղաղ պայմաններում հաշտվելու որոշման վրա ոչ մի պատժամիջոց չի կարող ազդել: