«Տարվա վերջում մենք Բյուջեյի ամբողջ հավաքագրումը կիրականացնենք: Եթե նախկինում պղնձամոլիբդենային կոմբինատը վճարում էր մինչև 40 միլիարդ դրամ այս տարվա ցուցանիշները շատ ավելի համեստ են: Ես չեմ ուզում նախօրորք, կանխատեսումներ անել, որովհետև դրանք դեռ շատ են փոփոխություններ կրելու: Բնականաբար պետք է ներկայացվի 90 օր առաջ, ըստ ԱԺ կանոնակարգի: Սակայն, դեռ պատմության մեջ չի եղել մի դեպք, որ 90 օր առաջ ներկայացված բյուջեն և վերջին ընդունված բյուջեն իրար համընկնեն գոնե 90 տոկոսով»,- ներկայացրեց ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանը սեպտեմբերի 10-ին հրավիրված ասուլիսի ժամանակ:
Ստվերի դեմ պայքարը շարունակվում է և միանգամից արդյունք տալ չի կարող շեշտեղ Վ. Այվազյանը. «Վարչապետի հայտարարած «Ստվերի դեմ» պայքարը շարունակվում է, և այն բարեփոխումները, որոնք իրականացվում են հարկային օրենսդրության վրա՝ մասնավորապես փաստաթղթաշրջանառության խստացումը, հարկային իջեցումը, բերելու է իր արդյունքները: Իհարկե ոչ մի դեպքում էլ երկրորդ օրը դու արդյուքն չես ստանում: Կառավարությունը ձեռնամուխ է եղել լուրջ քայլերի տնտեսական բլոկով, բայց արդյունքների առումով մենք դեռ պետք է սպասենք»:
Ռուսաստանյան սանկցիաների համար ԱԺ պատգամավորը նշեց. «15-20 հազար հա տարածք Հայաստանում չի մշակվում: Հաշվարկ ենք անում, հանկարծ Ռուսաստանը մեզանից ապրանք է ուզում, և մենք 5 րոպեյում պարզում ենք, որ չունենք: Ռուսաստանյան սանկցիաները մեզ վրա բացասաբար են անդրադարձել: Հնարավոր է, որ հետագայում Հայաստանում որոշակի պարենային ապրանքների գներ բարձրանան, և ես չեմ զարմանա»: