Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռույսը վնասվածք է ստացեվ Եվրո -2016-ի շրջանակներում Գերմանիա - Շոտլադիա խաղի ժամանակ: Ըստ բժիշկների Ռոյսը կվերադառնա խաղադաշտ մոտ մեկ ամսից: 

Կար վախ, որ Ռոյսի մոտ կրկնվել է նույն վնասվածքը, որը նրան խանգարեց դառնալ աշխարհի չեմպիոն, սակայն հետազոտություններից հետո պարզ դարզավ, որ նրա մոտ մկանային խնդիրներ են: 

«Կարող էր լիենլ ավելի վատ: Ափսոս, որ մենք չենք կարող հույսներս դնել Ռոյսի վրա, սակայն համուզված եմ, որ այս մեկ ամիսը շատ շուտ կանցնի և նա կվերադառնա: Մենք պարզապես պետք է աշխատենք և հաղթենք առանց Մարկոյի: Սարսափելի ոչինչ չկա վնասվածքները ֆուտբոլի անբաժան մասն են կազմում» - ասել է դորտմունդցիների գլխավոր մարզիչ Կլոպը:

Ամենայն հավանականությամբ Ռոյսը բաց կթողնի «Ֆրայբուրգի», «Մայնցի» ,  «Արսենալի» , «Շտուտգարտի», «Շալեկի» և «Անդերլեխտի» դեմ խաղերը: