«Մրրո հայ ազգային արվեստի կենտրոնը» սույն թվականի սեպտեմբերի 30-ին նախաձեռնում է իրականացնել «Գութան» ամենամյա ազգագրական երգի-պարի փառատոնը` նպատակ ունենալով պահպանել և տարածել հայկական ավանդական երգն ու պարը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդ սերնդին: Փառատոնը տեղի է ունենալու Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ)։
Ծրագրի հիմնական մաս են կազմելու ամբողջական Հայաստանի տարբեր շրջաններն ու գավառները ներկայացնող երգերն ու պարերը` իրենց բոլոր ճյուղերով:
Մանրամասները՝ տեսանյութում: