2013 թվականին էկրաններ բարձրացած «Ինչ են անում տղամարդիկ» կատակերգության հեղինակներն այնքան տպավորված էին ֆիլմի ունեցած հաջողություններով, որ որոշել են ինչ էլ որ լինի նկարահանել ֆիլմի երկրորդ մասը, որը կլինի առաջին մասից էլ ավելի ծիծաղաշարժ, հաղորդում է «Комсопольская правда»-ն:

Այնպես որ, ֆիլմի կատակները դարձել են ավելի հետաքրքիր, իսկ տեսարաններից մեկում հայտնվում է ինքը` Պամելա Անդերսոնը:

«Ես չէի էլ կարող երազել, որ միևնույն տեսարանում կնկարահանվեմ Պամելա Անդերսոնի հետ»,-խոստովանել է ֆիլմի գլխավոր դերակատար Տաիր Մամեդովը: «Ես երկար եմ պատրաստվել և նայել այն բոլոր ֆիլմերը, որոնցում խաղացել է Պամելան` չմոռանալով ինտերնետում նրա տեսանյութերի մասին: Երբեք չես կարող իմանալ, թե քեզ ինչը կարող է անհրաժեշտ լինել նկարահանման հրապարակում: Նկարահանման ժամանակ բոլորը մի քիչ անհանգստանում էին, բայց ահա և Պամելան:  Նա այնքան սեքսուալ և դրական աղջիկ է, որպիսին մենք նրան հիշում էինք դեռևս մանկությունից: Մենք նրա հետ շատ հեշտ լեզու գտանք, որի շնորհիվ էլ մեր նկարահանումներն անցան շատ ուրախ և դրական միջավայրում»,-ավելացրել է դերասանը:

Նշենք նաև, որ ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Լոս Անջելեսում: