Ուկրաինայի հարավում անջատողականները հրադադարի կնքման համաձայն բաց են թողել 648 գերիների,- հայտնել են Ուկրաինայի ներքին զորքերից,- գրում է BBC-ն:
Ինչպես հաղորդվում է այս պահին բանակցություններ են արվում ևս 500 զինծառայողների ազատման մասին: Երկուշաբթի նախագահ Պորոշենկոն հայտարարել էր 1200 զինվորների արձակման մասին, սակայն դեռ կեսն է ազատված՝ 648-ը:
Հրադադարի համաձայն բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն: