Ռուսաստանի Դաշնության զորքերի 70 տոկոսը դուրս են բերվել Ուկրաինա-Ռուսաստան սահմանից: Այս մասին չորեքշավթի օրը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Սա ևս մեկ հույս է առ այն, որ խաղաղության վերահաստատման գործընթացում կան մեծ հեռանկարներ»,-ընդգծել է նախագահը:

Նշենք նաև, որ դեռևս օգոստոսի վերջին Պորոշենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի արևելքում մարտական գործողություններին մասնակցում են նաև ռուսական զորքեր: Այս մասին հայտարարել էին նաև ՆԱՏՕ-ում, այնինչ Մոսկվան հերքում էր Ուկրաինայի արևրելքում ռուսական զորքերի գտնվելու փաստը: