Fashion Rocks նորաձևության շոուի ժամանակ իր ներքնազգեստն է ցուցադրել երգիչ Ջասթին Բիբերը, գրում է Daily Mail-ը:

Մոդել Լարա Սթոունի հետ բեմ դուրս գալիս՝ ներկայացնելու երգչուհի Ռիտա Օրային, հանդիսատեսը նրան դիմավորել է դժգոհություն արտահայտող բացականչություններով:

Շոուի ժամանակ մոդելը, որը երկար ժամանակ աշխատել է Calvin Klein բրենդի հետ, դիմել է Բիբերին հետևյալ խոսքերով. «Գիտես, ինձ հարմարավետ չէ, եթե ես չեմ կրում Calvin Klein: Ի՞նչ ես կարծում, դա հրաշալի՞ է»: Ի պատասխան մոդելի խոսքերի՝ երգիչը մերկացել է՝ մնալով միայն Calvin Klein վարտիքով և տեսախցիկի առաջ որոշ կեցվածքներ ընդունելով: