Վրաստանում «Էբոլա» տենդի բացահայտման համար հսկողության տակ է գտնվում մոտ մեկ ամիս առաջ Վրաստան ժամանած 57 մարդ: Այս մասին Новости-Грузия գործակալությանը հայտնել է Հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի փոխղեկավար Պատա Իմնաձեն:
Վերջերս Վրաստանում վերահսկողության տակ է գտնվել 62 մարդ, որոնց թվում նաև Վրաստանի մեկ քաղաքացի: Ինկուբացիոն շրջանի ավարտին (21 օր) նրանցից 5-ի մոտ «Էբոլա» վիրուս չի հայտնաբերվել:
«Ներկա պահին հսկողության տակ են գտնվում 57 մարդ, որոնց հիմնական մասը ուսանողներ են Նիգերիայից: 170 մլն բնակչություն ունեցող Նիգերիայում «Էբոլա» վիրուսի միայն 22 դեպք է գրանցվել»,-ասել է Իմնաձեն: Վերջինիս խոսքով` ներկա պահին Վրաստանում վիրուսով տառապող հիվանդ չկա, ինչպես նաև վիրուսի՝ երկրում տարածվելու վտանգը բացակայում է: