Ուկրաինայում տիրող իրավիճակի և Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կիրառման շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովի նիստը: Աս մասին հայտնում է Интерфакс-ը` հղում անելով ԵՄ խորհրդի մամլո ծառայությանը; Նիստը սկսվել է տեղի ժամանակով 15:30-ին (երևանյան ժամանակով`17:30-ին):

Այն հարցին, թե արդյո՞ք որևէ փաստաթուղթ կընդունվի հանդիպման ավարտին, գործակալության զրուցակիցը չի պատասխանել, այլ միայն նշել է, որ դա կախված կլինի քննարկումների ընթացքից:

Վերջինս նաև դժվարացել է կանխատեսել նիստի տևողությունը` ասելով, որ ներկա պահին միայն կարող է ասել նիստի մեկնարկի ժամը: