Լեհաստանը դադարեցրել է գազի ռևերսային մատակարարումները Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է ուկրաինական գազատրանսպորտային համակարգի օպերատոր «Укртрансгаз» ընկերության նախագահ Իգոր Պրոկոպևը Կիևում կայացած կլոր սեղանի ժամանակ, հայտնում է korrespondent.net-ը:
«Ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: Ռուսաստանը սկսել է սահմանափակել Լեհաստան գազի մատակարարումը` ցանկանալով տապալիել Լեհաստանից ռևերսը, որը մենք ստանում ենք: Լեհաստանը դադարեցրել է ռևերսային մատակարարումները ժամը երկուսին»,- ասել է Պրոկոպևը:
Ինչպես հայտնել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գազի վերաբերյալ փոխզիջումային կամ ժամանակավոր որոշում պետք է ընդունվի մինչև հոկտեմբեր:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դեռ մեկնաբանություններ չի արել տվյալ իրավիճակի վերաբերյալ: