Նազենի Հովհաննիսյանը ևս միացել է «Օժանդակ օգնություն մեր սահմանապահներին» մարտահրավերին: Նրա ֆեյսբուքյան էջում ահա տեղադրվել է տեսանյութը, որում մասնավորապես ասված է.
«Ես այսօր որևէ կերպ կփորձեմ աջակցել Պաշտպանության նախարարությանը և մեր սահմանապահ զինվորներին, որոնք կանգնած են սահմանին և ասում են` երկու աչքը լավ է, բայց չորսն ավելի լավ»:
Այնուհետև Նազենին, Արշակ Զաքարյանը և Սոֆի Մխեյանը միասին այցելել են Հոսպիտալ` մեր վիրավոր սահմանապահներին հանձնելու մնացած նվերները ևս: