«Ժողովուրդ» թերթը գրում է.

«18plus.am» ինտերնետային կայքի հիմնադիր Արթուր Մնացականյանը մեղադրվում է կայք ստեղծելու և պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր տարածելու մեջ: news.am-ի տեղեկացմամբ՝ Արթուրը 2012թ. հունիսին համակարգչի միջոցով ստեղծել է կայք և պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու ուղղակի դիտավորությամբ նշված կայքի «18+ խաղեր» բաժնում 2013 թվականի փետրվարի 17-ից մինչև 2014 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում տեղադրել է պոռնկագրական բնույթի պատկերներ և անիմացիոն խաղեր, որոնք ազատ հասանելի են եղել համացանցի բոլոր օգտատերերին:

Արթուր Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: