«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկ ՀՀ ԱԺ-ում հայտարարել է, թե հոկտեմբերի 10-ին նախատեսված է, որ կորոշվի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը և ժամկետների ձգձգման խնդիր չպետք է լինի:

Իհարկե, նման մի հայտարարություն էլ վերջերս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էր արել: Սակայն, դատելով մինչ օրս այս թեմայի շուրջ արված հայտարարություններից, դժվար է պատկերացնել, թե, ի վերջո, երբ գլուխ կգա Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության վարչապետ Տիգրան Սարգսյանն ու իր թիմակիցները վստահեցրեցին, թե մինչև դեկտեմբեր հարցը կլուծվի: Սակայն դեկտեմբերին, երբ ստորագրվեց ճանապարհային քարտեզը և Ղազախստանի նախագահն էլ հայտարարեց, որ հատուկ կարծիքով կմիանա, գործող իշխանությունը՝ նաև ԱԳ փոխնախարար Շ. Քոչարյանի շուրթերով, այս անգամ էլ վստահեցրեց, թե մինչև մայիսի վերջ գործընթացն ավարտված կլինի: Ավելին՝ ՀՀ-ն ԵՏՄ հիմնադիր անդամ կդառնա և կունենանք վետոյի իրավունք: Բայց երբ եկավ մայիսը, սկսվեց անորոշություն, թե՝ «կապրենք՝ կտեսնենք»: գործընթացը:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: