«Ժողովուրդ»-ին հետաքրքիր տեղեկություններ հասան նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ գրասենյակում կայացած հանդիպման մասին: Ինչպես հայտնի է, առաջնորդներին ուղեկցում էին նրանց վստահելիները, որոնց շրջանակներից էլ պարզեցինք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանին լրջորեն բացատրել է, թե պետք է կյանքի գնով էլ լինի թույլ չտալ Սերժ Սարգսյանին` իրականացնելու Սահմանադրական բարեփոխումները: «Դա Սերժ Սարգսյանի իշխանության վերաարտադրության միակ միջոցն է մնացել, որին պետք է խոչընդոտել», – մանրամասնել է Տեր-Պետրոսյանը:
Իսկ Գագիկ Ծառուկյանը ուշադրությամբ լսել է և ասել, որ ամեն ինչ կանեն: ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը կարծում են, որ Սերժ Սարգսյանը ՍԴ փոփոխությունների հետ ինչ-որ մեկին «սիմվոլիկ» նախագահ կկարգի, ինքն էլ կնշանակվի վարչապետի պաշտոնում` այդպիսով անժամկետ երկարաձգելով սեփական»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: