«Ուկրաինան միակ վայրը չէ, որտեղ Ռուսաստանը խնդիրներ է հարուցում» գրել է «The New York Times» Ամերիկյան թերթը «Ռուսաստանի հաջորդ հողազավթումը» հոդվածում: 

Հոդվածում նշվում է, որ վերջին շաբաթներին Մոսկվան կարծես սրում է Հայաստանի և Ադրբեջանի բազմամյա հակամարտությունը: Մյուս կողմից էլ խաղաղարար է ձևանում երկու կողմերի առաջ: 

Ըստ ամերիկյան թերթի վերջին բախումների համատեքստում Պուտինը ցանկանում էր «խաղաղարարներ» տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իսկ դրան նախորդել էին ճնշումները տարածաշրջանի վրա, որոնց շարքում նշվում է այն, որ Հայաստանի իշխանությունները հրաժեշտ տվեցին ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրման հավակնություններին:

Արևմուտքին հստակ ռազմավարություն է հարկավոր, որով կկանխվի Մոսկվայի կողմից սահմանային որևէ այլ շրջան զավթելը: Այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղը՝ որքան էլ հեռու, այնուամենայնիվ, Ռուսաստանի համար «իր կորուսյալ կայսրությունը վերստեղծելու հաջորդ ճակատն» է: Իսկ ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասի ինքնիշխանության կորուստը հերթական հարվածը կլինի նախկին ԽՍՀՄ-ի երկրների հետ դաշինքներ կազմելու հնարավորության առումով, հնարավորություն, որն արդեն իսկ նվազել է, գրում է թերթը։