Այսօր հերթական տարելիցն է ԱՄՆ-ում կատարված ողբերգական միջադեպի: 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին իսլամական «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված մի շարք ահաբեկչական հարձակումներն էին Նյու Յորքում, Միացյալ Նահանգներ։
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման 19 գրոհայիններ առևանգել էին չորս մարդատար ուղղաթիռներ, որոնցից երկուսը՝ «American Airlines Flight 11»-ը և «United Airlines Flight 175»-ը ուղարկվել էին Մանհեթեն, որտեղ բախվել էին Համաշխարհային առևտրի կենտրոնի Հյուսիսային և Հարավային աշտարակներին։ 2 ժամվա հրդեհից հետո աշտարակները ընկնում են։ Առևանգված օդանավներից երրորդը ուղարկվել էր դեպի Պենտագոն, իսկ չորրորդը` ընկել Փենսիլվանիա նահանգում:
Սարսափելի միջադեպից զեհվեցին շուրջ երեք հազար մարդ: Այսօր ի հիշատակ նրանց տեղական ժամանակով 08:46-ին տեղի կունենա հիշատակի արարողություն:
Ընդհանուր երեք ժամ տևողությամբ արարողությունը պարբերաբար կընդհատվի վեց անգամ, քանի որ հենց այդ ընթացքում են ինքնաթիռներն ընկել երկնաքերերի վրա: Քաղաքի շատ եկեղեցիներում զոհերի հիշատակին կղողանջեն զանգերը և կմատուցվեն պատարագներ:
Մայրամուտից հետո՝ տեղական ժամանակով 18:00-ին քաղաքի վրայով կանցնեն երկու երկնագույն շողեր, որոնք կմարմնավորեն փլուզված աշտարակները: