Կան խոսակցություններ, որ Մադրիդի «Ռեալի» առաջատար Ռոնալդուն կոնֆլիկտի մեջ է «Սերուցքայինների» ղեկավարության հետ և մտածում է թիմից հեռանալու մասին: 

Ֆուտբոլային գործակալ Մեդեշը արդեն զբաղվում է պորտուգալացուն Անգլիայի Պրեմիեր Լիգա վերադարձնելու հարցով, որտեղ Ռոնալդուին՝ իրենց երբեմնի հերոսին, ջերմորեն սպասում են «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները: 

Բայց մանկունյացիները կարող են ձախողվել, քանի որ պորտուգալացուն ձեռք բերելու համար ունեն շատ լուրջ մրցակից՝ «Չելսին»: Daily Express-ը հավաստիացնում է, որ անձամբ Ժոզե Մոուրինյոն է ցանկացել թիմում տեսնել իր համերկրացուն: 

Նշվում է, որ «Չելսիի» առավելությունը «Մանչեսթերի» նկատմամբ դա բելգիացի Էդեն Ազարն է: Ռոնալդու հեռանալուց հետո «Ռեալին» նրա համար փոխարինող է հարկավոր, իսկ բելգիացին ամենանարավոր տարբերակն է: «Ռեալն» ու «Չելսին» կարող են փոխանակել իրենց առաջատարներին, միայն մնում է պարզել ,թե ով ում պետք է հավելավճար տա: