Նյու Սաութ Ուելսի խորհրդարանի վերին պալատը՝ Օրենսդիր խորհուրդը ընդունել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն: Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը: Վերջինս հենց նպաստել է դրա ընդունմանը:
Ավստրալացի օրենսդիրների ընդունած հայտարարության մեջ ներկայացված են բոլոր այն իրադարձությունները, որոնք վկայում են Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, ինչպես նաև խոսվում է Twitter-ում Իլհամ Ալիևի հայտարարած պատերազմի մասին:
Նշենք նաև, որ Նոր Սաութ Ուելսի խորհրդարանը 2012 թվականին ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Իսկ 2013 թվականին Նյու Սաութ Ուելսի խորհրդարանական պատվիրակությունն այցելել էր Հայաստան և Արցախ: