Եկատերինբուրգում հայտնաբերվել են 90-ական թվականներին զոհված մարդկանց դիակի մնացորդները: Ինչպես հայտնել են Սվերդլովսկի նահանգի մամլո ծառայությունից, ամենայն հավանականությամբ նրանք սպանվել են հրազենային գործիքով,- այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մնացորդները գտել են 11-12 տարեկան երեխաները,որոնք այդ մասին հայտնել էին ընտանիքի անդամներին, նրանք էլ իրենց հերթին դիմել են պատկան մարմիններին: Մնացորդներից հայտնի է, որ նրանք եղել են կին և տղամարդ, որոնք մնացել են փոսում մոտ 5-20 տարի:
Օպերատիվ հետախուզական խումբը որոնման աշխատանքներ է սկսել գտնելու դիակների ինքնությունը: Նրանք ունեն արդեն մի քանի վարկածներ, մահացածների ինքնության մասին: Հետաքննությունը սկսվել է երկու անձանց սպանության հոդվածով,- հայտարարել են մամլո ծառայության աշխատակիցները: