Ռեփեր Թիմաթին հանրության դատին է ներկայացրել իր նոր` «Понты» երգի տեսահոլովակը, որն արդեն իսկ հասցրել է ցնցել համացանցը` ունենալով բազմաթիվ դիտումներ:

Երգն ուշադիր լսելու և հոլովակը դիտելու դեպքում Դուք միանշանակ կտեսնեք երգչի անթաքույց ծաղրը հարուստների, նրանց ձևերի, շարժումների նկատմամբ:

Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին Վերա Բրեժնևան է, ով մարմնավորում է Մոսկվայում ապրող մոդելը: Տեսահոլովակի սյուժետային գիծը զարգանում է հետևյալ կերպ` Թիմաթին, ով հանդես է գալիս տաքսու վարորդի դերում,  օգնում է Վերային ետ վերադարձնել վերջինիս պայուսակը, որը ցանկանում էին գողանալ: