Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուն դաժան ծեծի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց: Տուժվածը Հաքան Քարաքուշին էր, որի հանդեպ նման քայլ են արել Թուրքիայում Քուվեյթի դեսպանատան աշխատակիցները: Հաքան Քարաքուշին ծանր վնասվածքներով ներկա պահին գտնվում է Թուրքիայի հիվանդանոցներից մեկում, տեղեկացնում են Թուրքիայի լրատվական կայքերը:

Դեպքը տեղի է ունեցել խցանման ժամանակ, երբ օդաչուն մի քանի անգամ ձայնային ազդանշան է տվել դիմացի կանգնած դեսպանական համարանիշներով ավտոմեքենային:

Դիվանագետները վրդովվել են սպայի պահվածքից և նրան փորձել են հանդարտեցնել: Սակայն օդաչուն չի հանդարտվել և վիրավորանքներ է հասցրել դիվանագետներին, որից հետո էլ ենթարկվել է ծեծի: