«KaZantip Հանրապետության» նախագահ Նիկիտա Մարշունոկը ներողություն է պահանջել Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիից այն պատճառով, որ վերջինս քննադատել է այս տարի առաջին անգամ վրացական Անակլիա քաղաքում անցկացված միջազգային երաժշտական նախագիծը, փոխանցում է «Новости-Грузия»-ն։

Ավելի վաղ նախարարը նշել էր, որ «KaZantip-ը շատ ցածր որակի փառատոն է։ Կարծում եմ, որ մենք կարող ենք ավելի որակյալ փառատոներ անցկացնել, քան KaZantip-ն է»:

Մարշունոկը, իր հերթին, բաց հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Որպես «KaZantip Հանրապետության» նախագահ՝ ես չեմ կարող առանց ուշադրության թողնել Վրաստանի էկոնոմիկայի նախարարի անհեթեթ հայտարարությունը։ Հետաքրքիր է, ի՞նչ ցուցանիշներ եք Դուք նկատի ունեցել և որտեղի՞ց են Ձեր գիտելիքները «Հանրապետության» մասին, ուր Դուք չեք այցելել»։

Հայտարարության մեջ Մարշունոկը  նաև իրենց այն կասկածն է առաջադրում, որ իրենք կարող են ինքնուրույն կազմակերպել նման փառատոն, բայց, այնուամենայնիվ, հայտնում է այդ հարցում օգնելու իրենց  պատրաստակամությունը` նշելով. «ՍՄիայն հանուն Վրաստանի հանդեպ ունեցած հարգանքի՝ Ձեզ իրավունք եմ տալիս ներողություն խնդրել KaZantip-ի ժողովրդից և խնդիրը համարել լուծված»։