Ինչպես տեղեկացնում է Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը արդեն սկել է մարզումները: Առայժմ Յուրան մարզվում է անհատական ծրագրով, բայց շուտով կմիանա ընդհանուր խմբին:
Սպասվում է, որ նա ամբողջովին պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալ ՌՊԼ-ի 9-րդ տուրի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ խաղին, որը կկայանա սեպտեմբերի 27-ին: