Թևոսիկի եղբոր գործով հավաստի լուրջ ապացուցողական տեղեկություններ կան, և դրանք ռեալ են: Այս մասին այսօր` սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյան:

Վերջինիս խոսքով ոստիկանությունը սպանության գործով լայնածավալ աշխատանքներ է կատարել, բոլոր տեսակի օպերատիվ-հետախուզական աշխատանքները կատարվել են, և այս պահին գործը գտնվում է ԱԱԾ վարույթում: Ինչպես նշեց ոստիկանապետը, կան մեղադրյալներ, որոնք դատարանի վճռով մեղադրվում են տվյալ հանցագործությունը կատարելու մեջ և այժմ ձերբակալված են:

Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում: