Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն կարծում է, որ կատալոնական «Բարսայի» առաջատար Լեո Մեսսին դեռ կարող է դառնալ աշխարհի չեմպիոն:
«Անկասկած Մեսսին կարող է հաղթել աշխարհի առաջնությունում:Լեոն շատ կարգապահ ֆուտբոլիստ է և շատ լավ է պատրաստված ֆունկցիոնալ առումով: Ես ոչ մի կասկած չունեմ, որ նա մյուս աշխարհի առաջնությունում նորից կփայլի:
Պարտությունը Բրազիլիայի խաղադաշտերում չի նշանակում, որ Մեսսին վատ խաղացող է:
Մեսին զարմանահրաշ ֆուտբոլիստ է և դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող» - ասել է Պելեն:
Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 93 խաղ և խփել է 54 գնդակ: