«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Կառավարության երրորդ մասնաշենքում: ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներից մեկը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ օրերս մի պապիկ է եկել նախարարության շենք, պառկել աստիճաններին և պահանջել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Պապիկը հայտարարել է, որ նախարարության շենք է գնացել, որպեսզի սպանի գյուղնախարար Կարապետյանին, որը «սուտ է խոսում, թե գյուղացին լավ է ապրում և այս տարի բերքի տարի է եղել»: «Որտեղ տեսնեմ նրան, սպանելու եմ: Ո՞վ է ասում, որ այսօր գյուղացին լավ է ապրում»,- զայրացած բղավել է քաղաքացին:
Մեզ հասած տեղեկություններով՝ տարածքը հսկող ոստիկաններին մի կերպ է հաջողվել հանդարտեցնել զայրացած պապիկին և ուղարկել տուն: Հուսանք՝ նա այլևս նման ցանկությամբ չի հանդիպի իր իմիջի համար անիմաստ հազարավոր դոլարներ ծախսող գյուղնախարարին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: