«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ նախկին գլխավոր դատախազ, նորաստեղծ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը կարծիք է հայտնել, որ Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են: Մինչդեռ armlur.am-ի հետ զրույցում ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պահանջել էր Հովսեփյանից հրապարակել 10 մարդկանց սպանողների ցուցակը:

Երեկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հանդիպեց լրագրողների հետ՝ առաջինն ավետելով, որ քննչական մարմնի գոյության անհրաժեշտությունը վաղուց էր թելադրված մեր պետականության և հասարակության մեջ: «Հավատացած և վստահ ենք, որ անկախ միասնական քննչական մարմնի ձևավորմամբ ամեն ինչ անելու ենք, որ յուրաքանչյուր քննիչ անկախ լինի և ներկայացնի նախաքննություն իրականացնող մարմին՝ իր անկախության մեջ»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: