Արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան իր երկրորդ ապօրինի երեխային իրավական ճանաչման գործընթացն է անցնում: Գրում է Eurosport-ը:
1986 թվականի աշխարհի չեմպիոնի նախկին ընկերուհին լույս աշխարհ է բերել որդուն 2013 թվականի փետրվարին, սակայն այդ ժամանակ զույգն արդեն մտերիմ հարաբերություններ չուներ: Դիեգո Մարադոնան միանգամից ընդունել է իր որդուն:
«Նա միշտ ասել է, որ ընդունում է իր որդուն: Երեխան կստանա ամեն ինչ` հիմնվելով արգենտինական օրենքների վրա, ոչ շատ և ոչ էլ քիչ»,- հայտնել է երեխայի մոր իրավաբանը:
Մայրը երեխային անվանել է Դիեգո Ֆերնանդո: Մարադոնան եկել է Դուբայում Արգենտինայի դեսպանատուն` Դիեգո Ֆերնանդոյի հետ բարեկամական հարաբերությունները օրինականցնելու համար:
Նշենք, որ 52-ամյա ֆուտբոլիստը իր նախկին կնոջից ունի 2 աղջիկներ, ինչպես նաև 2 ապօրինի երեխաներ` աղջիկ և տղա: