Ամերիկյան Yahoo ընկերությունը, որը որոնողական համակարգում երկրորդն է համացանցում, հայտնել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը սպառնացել է տուգանել մեծ չափի գումարով,եթե ընկերությունը չտրամադրի իր տվյալները կառավարությանը:
Տուգանքի չափը կազմում է 250 հազար դոլլար, ամեն օր:
Որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայությունը դատարանի միջոցով հասել է այն որոշմանը, որ ընկերության աշխատանքի մեջ փոփոխություններ արվեն, քաղաքցիներին վերահսկողության տեսանկյունից: Սակայն ընկերությունը կառավարության հետ համաձայն չի եղել ի սկզբանե:
Yahoo-ն հայտարարել է, որ այս որոշումը հակասում է Միացյալ Նահանգների սահմանդրությունը, փորձել է բողոքարկել բայց արդյունքի չի հասել:
Այս գործի մանրամասները հայտնի դարձան, երբ դաշնային դատավորները ստիպեցին հինգշաբթի օրը ընկերությանը գաղտնազերծել որոշ նյութեր: