Արքայազն Հարրին վթարի է ենթարկվել Լոնդոնի կենտրոնում: Դեպքը պատահել է չորեքշաբթի օրը, երբ Ելիզավետա 2-րդ թագուհու թոռը երկու ոստիկանի ուղեկցությամբ գնում էր Invictus Games-ի մրցույթին:

Մոտոցիկլավար ոստիկաններից մեկը երթի ժամանակ մեծ արագությամբ բախվել է դիմացից եկող տաքսուն: Range Rover-ի վորորդը չի հասցրել արգելակել մեքենան, որի մեջ էր արքայազնը: Նա արգելակել է դեպքից միայն մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

Արքայազն Հարրին սարսափի մեջ էր հայտնում է անգլիական The Daili Mail-ը: Մոտոցիկլավարը և տաքսու վարորդը հոսպիլացվել են: Ըստ անգլիական լրատվամիջոցի, մոտոցիկլավարը շուտով դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ տաքսու վարորդը գտնվում է ստաբիլ վիճակում:

Անգլիայի ոստիկանությունը դեպի առթիվ կատարում է նախաքննություն: