Ին՞չ տեղ ունի Հայաստանն աշխարհի քարտեզին: Ահա այս հարցին է, որ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ աշխարհում ավելի մեծ թվով մարդիկ կարողանան ճիշտ պատասխանել, փոխանցում է BBC-ն:
Նա ցանկանում է մոբիլիզացնել Հայաստանից դուրս ապրող 10 միլիոն հայերին համաշխարհային ինտերնետային գովազդային արշավում՝ նպատակ ունենալով խրախուսել զբոսաշրջությունը և գրավել օտարերկրյա ներդրողներին:
Լրատվամիջոցն ադրադարձ է կատարել նաև «Մեկ հայ, մեկ հոդված» արշավին, որի գաղափարն է խրախուսել օտար երկրում ապրող հայերին երկրի մասին դրական հոդվածներ գրել:
Գովազդային արշավի ետևում կանգնած Սերժ Սարգսյանը և մյուսներն նշում են, որ երկիրն ավելի բարձր վարկանիշի կարիք ունի, քանզի շատերը դժվարանում են որևէ բան հիշել Հայաստանի մասին, գրում է լրատվամիջոցը:
Հայկական արմատներ ունեցող հայտնի անձանց թվում են երգչուհի Շերը, թենիսիստ Անդրե Աղասին, միլիարդատեր ներդրող Քըրք Քրքորյանը և Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը, նշում է BBC-ն՝ անդրադառնալով նաև այն հանգամանքին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ արշավը զբոսաշրջության պոտենցիալի վրա:
«Եթե հայկական սփյուռքը կարողանա արդյունավետ կերպով մոբիլիզացվել առցանց հանրային կապերի գրոհի համար, երկիրը կկարողանա ավելի շատ այցելուներ ունենալ»,- գրում է լրատվամիջոցը:
Աշխարհի հայերը հանուն հայրենիքի


