Ծագումով հայ հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի դեմ Ռուսաստանում կատարվող հետաքննությունը հայտնի անձնավորության հանդեպ հարուցել է ևս մեկ մեղադրանք՝ նրան կասկածում են 700 հազար դոլլարի առևանգման մեջ՝ Բաշկիրիայի նախկին սենատորի Իգոր իզմեստյեվի մորից,- գրում է ria.ru-ն:

Հարուցվել է քրեական գործ 159-րդ հոդվածով, ասել է քննիչը, որի համար առավելագույն պատժամիջոց է սահմանված 10 տարի ազատազրկումը:

Նա համարվում է հայկական ծագումով ամենահարուստ բիզնեսմեներից աշխարհում: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ նա ունի երկքաղաքացիություն և մեծ գույք արտերկրում, վերջին ժամանակներում նա ապրել է Մոնակոյում:

«Башнефти» ընկերությունը, որը նա ղեկավարում էր վերջին երեք տարիների ընթացքում, Հայրապետյանին մեղադրել է ընկերության փողերի լվացման մեջ: Այս մասին պատկան մարմիններին հայտնել է հենց սենատոր Իզմեստյեվը, որը նույնպես այս պահին պատիժ է կրում:

Հետաքննությունը պահանջում է, որ նա լինի բանտում, այլապես նա կարող է օգտագործել իր մեծ գումարները փախչելու կամ այլ միջոցներով թաքնվելու բանտից: Նրա փաստաբանները պատասխանել են, որ նրա տարիքի մարդն ունի հիվանդություններ և չի կարող ապրել բանտային պայմաններում: Պաշտպանությունը նրա գրավի դիմաց առաջարկել է 30 մլն ռուբլի և հայտնի և կարևոր նշանակություն ունեցող անձանց երաշխիքները: