2014 թվականի սեպտեմբերի 18-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Բրատիսլավայի օպերային թատրոնի մեներգիչների համերգը` Մարտինա Մասարիկովայի (սոպրանո), Թերեզա Կրուզլիակովայի (մեցցո-սոպրանո), Պավոլ Բրսլիկի (տենոր), Ռոբերտ Պեչանիկի (դաշնակահար) մասնակցությամբ:
Ծրագրում կհնչեն Ալեքսանդր Ալաբևի, Ջոակինո Ռոսսինիի, Գաետանո Դոնիցետտիի, Ջուզեպպե Վերդիի, Ժակ Օֆֆենբախի, Լեո Դելիբեսի, Ֆրանչեսկո Չիլեայի ստեղծագործությունները տեղեկացնում է մշակույթի նախարարությունը: