Այսօր ռուս երգչուհի Տատյանա Տերեշինան հայտարարել է, որ մասնակցելու է «Խոսում ենք և ցույց տալիս» նախագծի նկարահանումներին: Բացի այդ, նա նախագծի փակագծերն այդպես էլ չի բացում` ցանկանալով ինտրիգ առաջացնել ընթերցողների մոտ, գրում է Alternativebox.ru-ն:
Տատյանայի խոսքով` շատերին կզարմացնի նրա այս հայտարարությունը, իսկ մեզ մնում է միայն սպասել նախագծի սկսվելուն, և այդ իսկ ժամանակ նոր կիմանանք բոլոր մանրամասները: Իսկ այն մասին, թե երբ կսկսվի նախագիծը, երգչուհին խոստացել է ավելի ուշ տեղեկացնել: