Շատ կինոռեժիսորներ իրենց ստեղծագործությունների համար ներշնչանքը ստանում են ռուս գրողների ստեղծագործություններից: Ահա և Քրիստիան Կամարգոն նկարահանել է նոր դրամա` «Գիշեր և ցերեկ» խորագրով` հիմնված Չեխովի «Ճայը» ստեղագործության վրա, գրում է spletnik.ru-ն:
Մեծ դրամատուրգը, ցուցաբերելով հեռատեսություն, թողել է ստեղծագորխծություններ, որոնք արդիական են մինչ այսօր, տալիս են մարդկային կյանքի փոխհարաբերությունների, բնության պաշտամունքի և անվերջ սիրո մասին բազմաթիվ պատասխաններ:
Ինչ վերաբերում է գործողությունների կատարման վայրին, ապա «Ճայը» ստեղծագործության նորովի մեկնաբանությունը հանդիսատեսին մտովի տեղափոխում է նախորդ դարի 80-ականների Անգլիան:
Դրամայի գլխավոր դերակատարներն են Էլիսոն Ջեննին, Քեթի Խոլմսը, Բեն Ուիշոուն, Ժան Ռենոն և այլք, որոնց հրաշալի խաղը մենք արդեն իսկ տեսնում ենք աչքի տակ անցկացնելով ֆիլմի անոնսը: