Սեպտեմբերի 12-ին նախագահը հրամանագիր է ստորագրել Ա. Հարությունյանին ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին, որտեղ մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ.

Արմեն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի պաշտոնից»:

Մեկ այլ որոշմամբ նախագահը Արմեն Հարությունյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: